Իլյա Կանդելակի
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վրաստան | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1981[1][2] (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան, պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իլյա Կանդելակի (վրաց.՝ ილია კანდელაკი; դեկտեմբերի 26, 1981[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Վրաստանում։ Հանդես է եկել Թբիլիսիի «35- ՊՏՈՒ» և «Դինամո» ակումբներում։ 2000 թվականից մինչև 2005 թվականը հանդես է եկել «Դինամո» ակումբում։ 2005 թվականի ամռանը Իլիան տեղափոխվել է «Չերնոմորեց» ակումբ։ Դեբյուտը Ուկրաինայի առաջնությունում կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 11-ին կիևյան «Դինամո» ակումբի դեմ խաղում (0:1)։ 2007 թվականի ամռանը իր հայրենակիցներ Ռևազ Բարաբաձեի, Գեորգի Օնիանիի և Գեորգի Սետուրիձեի հետ տեղափոխվեց գերմանական «Կառլ Յեյս» ակումբ[3]։ Մրցաշրջանի վերջին թիմը դուրս մնաց Երրորդ Բունդեսլիգայից, իսկ Կանդելակին տեղափոխվեց ավստրիական «Շտուրմ» ակումբ[4]։ Ակումբում նա խաղացել է 18 համարի ներքո։ Իլիան կարողացավ հանդես գալ չորս հաղթական խաղերում։ 2008 թվականի հուլիսին Ինտերտոտոյի գավաթի առաջնությունում նա մասնակցեց «Շախտյորի» և հունգարական «Գոնվեդա» ակումբների դեմ խաղերում։ «Շտուրմ»-ից հետո խաղացել է ՈՒԵՖԱ-ի առաջնության որակավորման փուլում։ Առաջին խաղում ակումբը 1:1 հաշվով ավարտեց հիմնական ժամանակը, սակայն 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց 2:4 հաշվով։
2008/09 մրցաշրջանի վերջում՝ Ավստրիայի առաջնությունում, «Շտուրմը» կարողացավ զբաղեցնել 4-րդ տեղը, որը օգնեց թիմին մասնակցելու Եվրոպայի առաջնության որակավորման խաղերին։ Որակավորման փուլում Կանդելակին անցկացրեց 6 խաղ՝ սկզբում բոսնիական «Շիրոկ», ապա ուկրաինական «Մետալուրգ» ակումբների դեմ։ Որակավորման փուլում բարեհաջող հանդես գալու շնորհիվ նրանք մասնակցեցին F խմբի խաղերին[5]։ Ակումբը խմբում պետք է մրցեր «Դինամոյի», թուրքական «Գալաթասարայի» և հունական «Պանաթինաիկոսի» դեմ։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլիան հանդես է եկել Վրաստանի թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական հավաքականներում[6]։ 2004 թվականից մինչև 2013 թվականը հանդես է եկել ազգային հավաքականում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականի Վրաստանի չեմպիոն։
- 2002/03, 2003/04 թվականների Վրաստանի գավաթի հաղթող
- 2005/06 թվականի Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալաիր։